Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
«Նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստա նոր մուտք գործող ֆոբնդերի համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը»,-ՀՀ գործադիր մարմնի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը՝ զեկուցելով «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ կստեղծվեն նոր ֆոնդեր, որոնք այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռեն տնտեսվարողներին, իսկ գերակա ոլորտներն են մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը։
Իսպիրյանի խոսքով՝ ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարվում են մեկ միլիարդ դոլար կամ ավելի չափով ակտիվներ:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում ներդրողի կողմից առնվազն 250 միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 %-ի չափը, սակայն ոչ ավելի, քան 3 միլիարդ դրամը»,- ասաց փոխնախարարը և նշեց, որ կառավարությունն ապահովում է իր մասնակցությունը ֆոնդի բոլոր սահմանափակ մասնակիցների կողմից ստանձնած հանձնառությունների կատարումից հետո:
Ըստ Իսպիրյանի, նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կստեղծեն նոր ֆոնդեր և այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռվի տնտեսավարողներին։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ պարզաբանեց, որ միջազգային մեկ միլիարդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 միլիարդ դրամ ակտիվ, ևս 3 միլիարդ դրամ կներդնի Կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է:
Հարակից հրապարակումներ`
- Ես, քանի որ կողքը տուն ունեմ, նաև անձնական հետաքրքրություն ունեմ. Նիկոլ Փաշինյան
- Երևանի մանկապարտեզները ջեռուցվելու են վարկով
- Երևանի ճանապարհները կկառուցվեն վարկով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին