Կոմորյան կղզիներում հետընտրական բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ
Կոմորյան կղզիներում հետընտրական բախումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախագահական ընտրություններում պետության ներկայիս ղեկավար Ազալի Ասումանիի վերընտրվելուց հետո Կոմորյան կղզիներում բախումների ժամանակ մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավորվել։ Այս մասին հայտնել է Կոմորի մայրաքաղաքի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի ղեկավար Մորոնի Ջաբիր Իբրահիմը։
Բժիշկ Ջաբիր Իբրահիմն ասել է, որ զոհը 21 տարեկան է։
«Ամենայն հավանականությամբ՝ հրազենային վնասվածքից է զոհվե։ Հինգ անձ ստացել է լուրջ և կյանքին վտանգ սպառնացող կրծքավանդակի վնասվածքներ»,- ասել է նա։
Ավելի վաղ տեղական Habari Za Comores հրատարակությունը հայտնել էր, որ Կոմորների ներկայիս նախագահ Ազալի Ասումանին վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում։ Կոմորյան կղզիներում անկարգություններ են սկսվել նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ցուցարարները ավերել են նահանգի մայրաքաղաք Մորոնիի ոստիկանության գլխավոր շտաբը։