Մինասյանը ցիտեց Մանուկյանին. Փաշինյանից կալոշն ուզես, չի տա, բայց Հայաստանի տարածքները մեծ հաճույքով կտա
«Հայաստանի իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գլխավոր նպատակը սեփական աթոռը, իշխանությունն ու լափամանը պահելն է »,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Նա հիշեց ու մեջբերեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի խոսքն ու ավելացրեց. «Տարիներ առաջ Վազգեն Մանուկյանն էնքան մի հատ սիրուն ձևակերպում էր գտել, որ հիմա ուզում եմ կրկնել։ Ասում էր՝ եթե Նիկոլ Փաշինյանից սեփական կալոշն ուզես, չի տա, պայքար կտանի մինչև վերջ։ Բայց եթե ուզես Հայաստանի, Արցախի տարածքները, մեծ հաճույքով կտա մի այամանով, որ մնա իշխանության»։
Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշմանը՝ Մինասյանն ասաց, որ որևէ ընդդիմադիր չի կարող դրա դեմ խոսել։
«Բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չէ, որ պետք է տեղի ունենան այս ընտրությունները։ Մենք տեսել ենք, թե ինչպես նա ինչպիսի այլանդակ ընտրական գործընթաց է անցկացնում՝ թե համապետական, թե համայնքային։ Մենք տեսնում ենք, թե ՏԻՄ-երում ընդդիմադիր կամ ոչ իշխանահաճո ուժերի նկատմամաբ ինչպիսի վարքագիծ է դրսևորովում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականներ. Խաղամոլությունը լուրջ խնդիր է ԶՈւ-ում, որը երբմեն բերում է ողբերգական հետևանքների
- Թմրանյութի պես «խաղաղություն» բառը կերակրելով՝ հասարակությանը զգոն չեն պահում. Գեղամ Մանուկյան