Պեմզաշենի սպանությունից հետո Վրույր Բարսեղյանը գումարի դիմաց երկու տարբեր կանանց հետ սեռական հարաբերություն է ունեցել Արթիկում
Պեմզաշենի հայտնի գործով ամբաստանյալներից Արկադի Բարսեղյանի կինը՝ Արփինե Սարգսյանը դեպքից հետո զանգահարել է սպանված Զարինե Մելիքսեթյանի հարևանուհուն ու խնդրել հանդիպում հետագա վարույթի շրջանակում ցուցմունքեր տալու մասով։ Այսօր դատարանում հայտարարեց մեղադրող դատախազը։
Հարևանուհու կողմից ստացել է մերժում, դատարանում վկան մյուս հանգամանքների մասին կխոսի։
Դատախազը ներկայացնում էր վկաներին ու ընդհանուր առմամբ նրանց ներկայացրած ցուցմունքը։
Հարևանուհին դեպքի օրը կեսգիշեր անց դուրս է եկել բակի դուռը փակելու, սպանված Գայանե Մելիքսեթյանի տանից լսել է արտասովոր ձայներ, ճիչեր, բղավոցներ։ Մտածել է, որ Գայանեն բարկանում է երեխաների վրա։
Վկաներից մեկն էլ ցուցմունք տված Գ. Մելիքյանն է։
«Նա հանդիսանում է այն անձը, ում հետ դեպքի հաջորդող օրը Վրույր Բարսեղյանը գումարի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն։ Այդ անձը նշում է Վրույրի վերաբերելի տվյալներ, իրենց խոսակցությունների մասին, ինչպես նաև Վրույրի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ տվյալներ։ Մյուս վկան Ա. Հովակիմյանն է, ով ևս դեպքի հաջորդող օրը գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել Վրույր Բարսեղյանի հետ, կրկին նույնական հանգամանքների վերաբերյալ է տված ցուցմունքը, ինչը տվել է նախորդ վկան»,-ասաց դատախազը։
Վկաների թվում է նաև այն տաքսիստը, որը դեպքի հաջորդ օրը Վրույր Բարսեղյանին իր մեքենայով տարել է Արթիկ քաղաք։ Նա նկարագրել է, որտեղից է վերցրել, ուր է տարել, ինչ հագուստով է եղել։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին տեղի ունեցած նիստում Պեմզաշենում սարսափելի սպանության համահեղինակ Վրույր Բարսեղյանը դատարանում հայտարարեց՝ չի տիրապետում հայերենի գրավոր լեզվին, ունի վեցամյա կրթություն։ Ասաց՝ ամուսանցած է, խնամքին ունի երեք երեխա, մայրն ու կինը։ Երեխաներից ավագը վեց տարեկանը, միջնեկը՝ չորս, փոքրը՝ մեկ։ Նախկինում դատապարտված չի եղել։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արկադի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել է հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ խմբով, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Սարգսի Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և սպանությունը թաքցնելու նպատակով, Վրույր Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ՝ 12.06.2014 թվականին ծնված (8 տարեկան) Սարգիս Սևակի Մելիքսեթյանին և 07.12.2010 թվականին ծնված (11 տարեկան) Կարինե Սևակի Մելիքսեթյանին:
Հարակից հրապարակումներ`
- Պեմզաշենի սպանության մեջ մեղադրվողները կմնան անազատության մեջ. Հաջորդ նիստը 2024 թ.-ին
- Երկուսին էլ պետք է գնդակահարել. Պեմզաշենում սպանված կնոջ ամուսին
- Պեմզաշենի սպանության գործը չուղարկվեց Շիրակի դատարան
- Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին նիստը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Պեմզաշենի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերին.Փաստաբան
- Պեմզաշենում առանձին դաժանությամբ մոր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է
- Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ