2023-ին Վրաստանում Հայաստանից ավելի շատ ռուսական բիզնես է գրանցվել
Վրաստանն առաջինն է այն երկրների շարքում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները 2023 թվականին բիզնես են գրանցել։ Ալիք մեդիայի փոխանցմամբ, գրել է radiotavisupleba.ge լրատվականը՝ վկայակոչելով ռուսական Forbes-ին:
Ըստ տեղեկության` 2023-ի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է 13 հազար իրավաբանական անձ:
Ուշագրավ է, որ հարևան Հայաստանը երրորդ տեղը կիսում է Չեռնոգորիայի հետ, որտեղ գրանցված է ռուսական 3400 բիզնես։
Ի դեպ, 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցվել է մինչև 16 հազար իրավաբանական անձ։ Համեմատության համար նշենք, որ 1995 թվականից մինչև 2022 թվականի փետրվարը Վրաստանում ռուսները գրանցել են 7788 ընկերություն։
Մինչ այդ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վիճակագրություն էր հրապարակել, ըստ որի՝ Վրաստանում ռուս միգրանտների թիվը նվազել է։ 2023 թվականին Ռուսաստանի քաղաքացիները Վրաստան են մուտք գործել 1 մլն 856 հազար 237 անգամ, իսկ երկիրը լքել՝ 1 մլն 887 հազար 223 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան