4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք. Տիգրան Ավինյան
«Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա կառավարության նիստ»,-կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց, թե արդյոք իրատեսական է ընթացիկ տարում մետրոյի շինարարության մրցույթ հայտարարելը:
Տիգրան Ավինյանն էլ պատասխանեց, որ արդեն ունեն «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, որը փորձաքննությունների փուլում է, և փորձաքննություններ իրականացնելուց հետո, նաև համալիր փորձաքննությունն իրականացնելուց հետո, կարողանալու են Ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը։
«Այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»,- ասաց Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես, քանի որ կողքը տուն ունեմ, նաև անձնական հետաքրքրություն ունեմ. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը
- Երևանի մանկապարտեզները ջեռուցվելու են վարկով
- Երևանի ճանապարհները կկառուցվեն վարկով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան