Տորունիքում ձյան ծանրությունից քանդվել է սոցիալապես անապահով ընտանիքի մառանի տանիքը
«Այսօր Տորունիք բնակավայրի բնակիչ Գեղամ Աղաջանյանի տան մոտ մառանի տանիք ձյան ծանրությունից քանդվել է»,-այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Արա Ստեփանյանը։
Նա փլուզված տանիքի լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Հնարավոր է, որ այդ ձյան հաստ շերտի ծանրությունից քանդվի կամ վթարվի տան տանիք նույնպես։ Այդ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Տունը վթարային է։
Դիմել է պատկան մարմիններին։ Ցավոք սրտի, բացասական պատասխա նէ եղել այդ հարցով։
Պատկան մարմիններ, ուշադրություն դարձրեք հարցին։ Ընտանիքում չորս անչափահաս երեխաներ են»,-մասնավորապես գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան