1000 բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանին
Մոտ 1000 բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանին՝ անցնելու Վերխնի Լարս անցակետով։ «Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնը։
Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհը այս պահին բաց է ծանր բեռնատար ավտոմեքենաների համար։
Շաբաթ երեկոյան ռուսական կողմից Վրաստան կմտնի ընդհանուր առմամբ 959 բեռնատար։
Աղբյուրը հիշեցնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ Կազբեգի-Վերխնի Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։