
Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցնելիս մտել են Իրանի օդային տարածք
Պակիստանի ռազմաօդային ուժերը մտել են հանրապետության օդային տարածք՝ գիշերը հրթիռային հարվածներ հասցնելով Իրանի թիրախներին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի հետախուզության աղբյուրին։
Նրա խոսքով՝ Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մտել են Իրանի օդային տարածք և վերադարձել ահաբեկիչների թաքստոցներին հարվածելուց հետո։ Թե քանի ինքնաթիռ է ներգրավվել գործողությանը, չի նշվում։
Պակիստանն առավոտյան «Մարգ Բար Սարմաչար» կոդով հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին»։ Այս մասին հայտնում է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան Պակիստանը մի շարք խիստ համակարգված և նպատակաուղղված ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների թաքստոցներին, ոչնչացվել են մի քանի ահաբեկիչներ»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ Թեհրանի հետ շփումների վերջին մի քանի տարիների ընթացքում Իսլամաբադը «լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի չկառավարվող տարածքներում ապաստարանների վերաբերյալ, որոնք օգտագործվում են պակիստանյան ծագումով ահաբեկիչների կողմից՝ իրենց անվանելով «սարմաչարներ»։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանն արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական խմբավորմանը հարվածներին.Վարդան Ոսկանյան
- Պակիստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Իսլամաբադն իրավունք ունի պատասխանել Իրանի հարվածին
- Պակիստանն Իրանին զգուշացրել է ծանր հետևանքների մասին
- Իրանը հարվածներ է հասցնում Պակիստանում գտնվող թիրախներին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան