Լավրով. «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում
Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապեր հաստատելու թեմային։ Ավելին, վարչապետ Փաշինյանը մի տեղ ասաց, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, Զանգեզուրի միջանցքը երբեք չի քննարկվել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց շնորհիվ դադարեցվել է պատերազմը։
«Այնտեղ ասվել է, որ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվելու են, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը երկու ուղղություններով, և այդ տրանսպորտային կապերի հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Սա գործնականում մեջբերում է փաստաթղթից, որը եռակողմ ձևաչափով ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Իսկ այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, որ Հայաստանի տարածքով տարանցման համար ցանկանում է նույն պայմանները, որոնք կօգտագործվեն Ադրբեջանից Նախիջևան Իրանի տարածքով տարանցման համար, ես այստեղ տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած»,-ասաց Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ խմբի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երբ բոլոր կապերն ու երթուղիներն ապաարգելափակվեն, այն երկրները, որոնց տարածքով անցնում է նման ապաշրջափակված երթուղիները, այդ երթուղիների նկատմամբ ամբողջությամբ կպահպանեն ինքնիշխանությունն ու իրավասությունը իրենց սեփական տարածքներում:
Նրա խոսքով, եռակողմ աշխատանքային խմբում դեռևս 2023 թվականի հունիսին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել հաղորդակցությունը, նախ՝ երկաթուղով, այն համաձայնեցվել է։ Համաձայնագիրը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի՝ Երևան կատարած այցի ընթացքում։
«Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես այն ընդունվեց՝ շատ, շատ դրական: Բայց հետո ամեն ինչ նորից գնաց այլ տեղ։ Մենք լավ հասկանում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններից նման հետընթացները, ցավոք, հազվադեպ չեն։ Չգիտեմ, թե ինչն էր մեզ խանգարում թղթի վրա ավարտին հասցնել հիմնական Ադրբեջանի և Նախիջևանի միջև երթևեկության բացման սկզբունքների շուրջ պայմանավորվածությունները։ Բայց մենք միայն լավ գիտենք, որ արևմտյան ընկերների «լավ խորհուրդները» միշտ առկա են Հարավային Կովկասում և երբեմն ընկալվում են գործընթացի այս կամ այն մասնակիցների կողմից։ Բայց այն, որ արևմտյան խորհուրդները միշտ ուղղված են ոչ թե տարածաշրջանի երկրների միջև իրենց շահերի բալանսավորման հիման վրա պայմանավորվածություններ գտնելուն, այլ սեփական աշխարհաքաղաքական նպատակներին առաջ մղելուն, նույնպես քաջ հայտնի է բոլորին։
Համոզված եմ, որ այդ հաղորդակցության վերսկսումն այլընտրանք չունի։ Դրա պարամետրերն ամրագրված են եռակողմ համաձայնագրով՝ երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողության ներքո։ Այնտեղ սկզբունքորեն համաձայնեցվել են նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերը Ադրբեջանից Հայաստան մուտքի և Հայաստանից Նախիջևան ելքի ժամանակ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխարինել ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ մշուշոտ խոստումների հետ. Լավրով
- ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին