Չի հերքվել Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ. Նորիկյան
«Այս քրեական գործում բացակայում է որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվի որ իրավասու մարմինները կատարել են այնպիսի աշխատանք, որով կհերքվեր այս գործով իրենց առաջ քաշած պաշտոնական վարկածի շրջանակներում հիմնական դերակատար Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմնաը հայտաարեց Ազատ գյուղի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։
Նա ավելացրեց, քանի որ քրեական գործով այս պահին դատաքննություն է ընթանում, գրավոր ապացույցների մի ամբողջ ծավալ հրապարակվել է, ուստի կարող է նման հայտարարություն անել։
«Եթե աշխատանք տարվեր, ես ինքնս կասեի, այդ տվյալը գործի նյութերում առկա է, ստուգվել է համապատասխան իրավասու մարմինների կողմից»,-ասաց նա։
Նորիկյանի խոսքով, սրա մասին հատուկ է շեշտում, քանի որ այլ գործերով հատուկ ծառայություններն իրականացնում են այդպիսի աշխատանք՝ հերքելով կամ հաստատելով որևէ առնչության առկայություն։
«Հետևաբար ինձ համար առնվազն տարօրինակ է, որ այս գործով չի իրականացվել այդպիսի գործընթաց»,-ասաց նա։
Տուժող կողմի համոզմամբ, վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելու, ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված չիրականացվեց օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ինչի հետևանքով զոհված զինծառայողների ծնողների մոտ առկա կասկածներ ն այդպես էլ չփարատվեցին։
«Ես չեմ ասում՝ համոզմունք դարձան, ես ասում եմ, առնվազն չփարատվեցին։ Իսկ այլ վարկածների թվում, ինչպես բազմիցս նշել ենք, կարող է լինել դիվերսիան։ Էլի պատասխանատու կերպով հայտարարում եմ, այս գործի քննության արդյունքներով հիմնովի ու անխոցելի կերպով չի հերքվել հակառակորդի գործողությունների արդյունքում այս ողբերգությունն իրականացնելու հնարավորությունը»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ չեն հերքվել այլ վարկածներ ևս, ինչպես պետական դավաճանության, դիզվառելիքի վաճառքի, հակառակորդի հետ հնարավոր հաղորդակցության և այլն։
Նորիկյանը պնդեց՝ գլխավոր դատախազի, դատախազության կողմից այս գործով չի եղել հետևողականություն, սեփական լիազորությունների շրջանակում անհրաժեշտ կարողությունների գործադրում, որպեսզի սույն գործի բոլոր հանգամանքներըն ուսումասիրվեն ու բացահայտվեն։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ գյուղի կացարանի ողբերգական դեպքի գործով արվեց ամեն բան՝ ծածկադմփոցի համար. Տուժող կողմ
- Նրան ինչ թելադրում են, այն էլ անում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայողի հայր
- Ամեն ինչ անում են, որպեսզի հաստատվի պաշտոնական վարկածը․ Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր