Երևի ԱՆ մասնագետները կանխատեսել էին, որ Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունները ի սպառ վերացել են. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել է.
««Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն հիվանդությունները ի սպառ վերացել են.....»
Նկարներում 2020 թվականի մարտ ամսին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տարածքում կառուցված մոդուլային բաժանմունքն է՝ 42 սպասասենյակներով, որտեղ ախտորոշման ճշտման համար հիվանդները մնում էին 7-8 ժամ, որի ընթացքում հիվանդները հետազոտվում եւ թեստավորվում էին, կատարվում էր ախտորոշման ճշտում, որի արդյունքում կազմակերվում էր հիվանդների հետագա բուժումը։ 01․07․2023 թվականին (նույն օրը անդրադարձել էի ) կառավարության որոշումով այս շինությունը, որի միայն կառուցման համար պետության կողմից ծախսվել էր 102,000,000.0 դրամ, ապամոնտաժվեց՝ պարզաբանելով, որ մոդուլային մեկուսարանային բաժանմունքը և դրա տարրերն անհրաժեշտ չեն ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար և «խանգարում» են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի կապիտալ հիմնանորոգմանը:
Երևի Առողջապահության նախարարության մասնագետները կանխատեսել էին, որ Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն հիվանդությունները ի սպառ վերացել են և այլևս համաճարակային իրավիճակի լարում և մեկուսարանների անհրաժեշտություն չկա: Կամ նախարարին զեկուցել էին , որ մեկուսարանների կարիքը կա, սակայն նախարարը, ինչպես միշտ, չի լսել մասնագետների կարծիքը (սովորության համաձայն)։
Այսօր Հանրապետությունում համաճարակային իրավիճակը խիստ լարված է, հիվանդանոցներում կան բազմաթիվ վիրուսային ախտահարումներով հիվանդներ, շտապ օգնության ծառայությունը չի հասցնում կատարել կանչերը ժամանակին՝ կանչերի աննախադեպ քանակների պատճառով, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունում «հանգիստ» աշխատանքային օրեր են՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրում պրոֆեսիոնալները, աշխատանքի են ընդունվում յուրայինները՝ մի խոսքով սովորական աշխատանքային իրավիճակ․․․․․․․
Հուսամ մի օր 102,000,000.0 դրամ ծախսի արդյունավետության գնահատում կարվի.......
Հ.Գ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես է եկել հայտարարությամբ կորոնավիրուսի համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ը համավարակն ավարտված չի համարել՝ դեռևս պահպանելով ծայրահեղ իրավիճակի միջազգային նշանակության կարգավիճակը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում կորոնավիրուսի JN.1 կոչվող նոր տարբերակով վարակման դեպքերն ավելանում են
- «X հիվանդությունը» կարող է 20 անգամ ավելի շատ մահեր առաջացնել, քան կորոնավիրուսը
- ԱՀԿ-ն կոչ է դիմակր կրել՝ կորոնավիրուսի հիվանդացության աճի պատճառով
- Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք
- Կորոնավիրուսը դարձել է սեզոնային հիվանդություն. Մասնագետ
- Անուշ Պողոսյան. «БЕСПРЕДЕЛ»-ի մատրիցան կամ որտեղ է թաքնված մեդուզայի գլուխը
- Անուշ Պողոսյան. «БЕСПРЕДЕЛ»-ի պարագլուխը կամ «հնարամիտ» ընտանիքը
- Անուշ Պողոսյան. «БЕСПРЕДЕЛ»-ի գլխին կանգնած է ԱՆ գլխավոր քարտուղարը
- «Беспредел» առողջապահական համակարգում. Ուիգմոր-ի մասին ահազանգում է Անուշ Պողոսյանը