Իրավապաշտպան. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել աննախադեպ ու զավեշտալի դրսևորում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է.
«Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել հերթական աննախադեպ ու զավեշտալի դրսևորումը. ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական ֆեյսբուքյան էջը «ինքնահարցուպատասխանի» ռեժիմով անդրադարձել է Աշոտյանի շարունակվող կալանքին։
Հրապարակման բովանդակությունը հետաքրքիր չէ, որովհետև այն գտնվում է իշխանական անհամ հեքիաթների տիրույթում։ Հետաքրքիրը նման հրապարակում կատարելու փաստն է ինքնին։
Առաջին, ես շուրջ 5 տարի աշխատել եմ դատական դեպարտամենտում և չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ այդ կառույցը որևէ կոնկրետ գործով հարկ համարեր որևէ մեկնաբանություն տալ։ Ինչու՞՝ կհարցնեք դուք։ Որովհետև այդ կառույցը պարզապես չունի նման գործառույթ։ Այն ունի շատ հստակ խնդիր՝ ապահովելու դատարանների բնականոն գործունեությունը, բավարարելու դատական իշխանության կարիքները, ուստի «ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների»՝ ֆեյսբուքյան գրառում կատարելն այդ կառույցի իրավասությունից դուրս է։
Երկրորդ, հրապարակված տեքստը նման է դատավոր Դոլմազյանի որոշումից քաղվածքի։ Այստեղ՝ հարց. ո՞ր մի որոշումից է այդ մեջբերումը՝ նախո՞րդ, թե՞ նոր։ Եթե՝ նախորդ, ապա այն այլևս հիմք չէ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելու համար։ Եթե՝ նոր, ապա այդ որոշումը մենք դեռ չենք ստացել, թեպետ ամենօրյա ռեժիմով զանգահարում ենք դատարան ու պահանջում տրամադրել որոշման մեր օրինակը։
Համաձայնեք՝ զավեշտալի է։ Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում արդեն այնքան ակնհայտ է, որ այն կոծկել փորձելու համար ռեժիմն այլևս ստիպված է դիմել ցածր ու մանր քայլերի։
Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ԲԴԽ-ն իր տարածած պարզաբանմամբ հրաշալի կերպով ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը հենց քաղաքական բանտարկյալ է
- «Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյան
- Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան