Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է.
«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով
ստեղծված հանձնախմբի հայտարարությունը.
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է:
Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին:
Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել ոչ մի պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից. «Զարթոնք»
- Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարվել. Սերժ Սարգսյան
- Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով․ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները