Թմրանյութի պես «խաղաղություն» բառը կերակրելով՝ հասարակությանը զգոն չեն պահում. Գեղամ Մանուկյան
«Բանակցային գործընթացում իշխանության ամբողջ քաղաքականությունը եղել է հասարակությանը թմրեցնելը։ Ամեն օր հետևողական մեկ բառ են ասում՝ խաղաղություն, դրա համար պաշտպանիչ, անվտանգային ոչ մի բարձիկ չստեղծելով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը։
Ըստ նրա, այսօր լոկ թմրանյութի պես «խաղաղություն» բառը կերակրելով՝ հասարակությանը չեն պատրաստում, զգոն չեն պահում։
«Ուղղակի իմիտացիա են ստեղծում, բայց անզեն աչքով նկատելի է, որ այն, ինչ հիմա քննարկվում է, դրա վերաբերյալ հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ։ Իսկ այդ փաստաթուղթը, որ մոտա ապագայում դժվար ստորագրվի, բայց ամբողջությամբ ադրբեջանական օրակարգ է և խաղաղության չի բերում Հայաստանին, շատ ավելի վտանգավոր տարբեր շերտեր է առաջ բերում»,-ասաց Գ. Մանուկյանը։
Նա նշեց, որ ծանոթանալով Ադրբեջանին ուղղված հայկական առաջարկներին և դրանց ադրբեջանական պատասխաններին, թվում է՝ երկու տարբեր թեմաների մասին է. «Այն, ինչ թղթի վրա ձևակերպած է՝ Ադրբեջանի առաջարկները ու այն, ինչ Արմեն գրիգորյաններին ու Նիկոլ փաշինյանները հրամցնում են հասարակությանը, կարծես տարբեր թեմաների մասին է, 180 աստիճան տարբեր հարթությունների վրա է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին