Գեղամ Մանուկյանը ոստիկանների թրաֆիքինգի մասին ահազանգեց
«Ժամանակին երկար տարիներ լրագրողական համայնքում կար մրցանակաբաշխություն ՝ թրաֆիքինգի դեմ պայքարի մրցանակաբաշխություն և բավականին ակտիվ էին լրագրողները»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հիշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նկատելով, որ այդ հետաքրքրությունն այսօր մարել է՝ ընդդիամդիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ ներկայում թրաֆիքինգի աննախադեպ դեպքեր կան Հայաստնում։
«ԱԺ ամբիոնից ՆԳ նախարարին ասել եմ, որ այդպես տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ոստիկաններ են աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվում, երբ որ օրենքը շրջանցելով միայն Փաշինյանի կամքով անօրինականություն են անում։
Թրաֆիքինգի խայտառակ երևույթ է ՀՀ կառավարության վիճակը, երբ որ Նիկոլ Փաշինյանի այսրոպեկան կամակորության արդյունքում մարդկանց մեկ վայրկյանում պաշտոնից են ազատում։ Սա պետական համակարգի քայքայման լավագույն օրինակն է»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, դրանով Փաշինյանը հասարարկության ուշադրությունը խորքային, գլոբալ անվտանգային հարցրեից է շեղում և հարցը դարձնում է մի ցնցուղի կամ կախիչի պատմություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան