«Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան
««Գոյ» թատրոնի խաղացանկի վերաբերյալ որևէ դիտարկում չունեմ։ Պարզ եմ ասել, որ խաղացանկի հարցերով մենք չենք զբաղվում, թատրոններն ազատ են որոշելու իրենց խաղացանկը»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հարցին, որ թատրոնի խորհուրդը դեմ է արտահայտվել նոր տնօրենին, չեն ուզում, որ նա ղեկավարի թատրոնը, նախարարն ասաց. «Ես չեմ մեկնաբանում, կա կառավարության որոշում»։
Նա նշեց, որ «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի և Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի միավորման փաստաթուղթն ստորագրվել է։
Լրագրողի դիտարկմանը, որ թատրոնի դերասանները, ստեղծագործական անձնակազմը ուզում են առանձին թատրոն ունենալ, չմիավորվել Սունդուկյանի անվան թատրոնին, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Այդ իմաստով քննարկման բան չունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ժաննա Անդրեասյանը «Գոյ»-ի դերասաններին մեղադրեց մանիպուլյացիաների համար
- «Գոյ» թատրոն. ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությունը սուտ է
- «Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին
- Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ»-ի միավորման ակտը ստորագրվել է
- Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից. դերասան Արա Սարգսյան
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա. Նորա Արմանի
- ԿԳՄՍՆ իրավունք չունի որշի՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ. Դերասանուհի Մարինե Պետրոսյան
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան