ԵՄ-ն ողջունում է Դունյա Միյատովիչի զեկույցը, որում նշվում է ԼՂ-ի բռնի հայաթափման վերաբերյալ ԵՄ մտահոգություններ
Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են.
«Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած զեկույցի կապակցությամբ հունվարի 17-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ստրասբուրգում կայացած հանդիպմանը Եվրոպական Միության պատվիրակությունը՝ Միության և անդամ պետությունների անունից հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ ԵՄ-ն ողջունում է հանձնակատար Միյատովիչի հրապարակած զեկույցը։ Նշվում է, որ Հանձնակատարի դիտողությունները մատնանշում են ԵՄ կողմից ավելի վաղ արտահայտած որոշ մտահոգություններ՝ կապված սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո ԼՂ հայության զանգվածային տեղահանման հետևանքով առաջացած չափազանց բարդ իրավիճակի հետ։
ԵՄ-ն կարևորում է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը և փախստականների ու տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը:
Բացի այդ, ընդգծվում է, որ տեղի բնակչության մշակութային և կրոնական ժառանգությունն ու գույքային իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն:
ԵՄ հայտարարությանը միացել են նաև Ալբանիան, Անդորրան, նախագահող Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն և Սերբիան»։
Հարակից հրապարակումներ`
- Միյատովիչն անդրադարձել է ՀՀ ՄԻՊ-ի զեկույցում նկարագրված խոշտանգումների և անդամախեղումների հնարավոր դեպքերին
- Միյատովիչ. Մինչ հնարավոր վերադարձը, պետք է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին իրենց տներ, հարազատների գերեզմաններ այցելելու հնարավորություն տրվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան