«Ֆերենցվարոշ»-ից բացատրել է, թե ինչու են որոշել Սևիկյանին հրավիրել ակումբ
Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ», որի գլխավոր մարզիչն է Սերբիայի հավաքականի, «Լացիոյի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչը։
«Մենք ունենք լավ սկաուտինգ բաժին, որը հետևում է բազմաթիվ լիգաների և խաղացողներիերի: Էդգարը շատ հարմար է մեզ համար, նա մեծ ներուժ ունի զարգանալու և, ի վերջո, դառնալու հիանալի ֆուտբոլիստ: Հետևաբար, մենք փորձեցինք անել ամեն ինչ, որպեսզի նա հայտնվի մեզ մոտ»,- sport-express.ru-ի հաղորդմամբ, ասել «Ֆերենցվարոշի» մարզական տնօրենը։
Էդգար Սևիկյանի պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ նախատեսված է մինչև 2028 թվական։ «Պարի Նիժնի Նովգորոդը» ֆուտբոլիստի տրանսֆերից ստացել է 1,2 միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան