«Ժողովուրդ». Արդարադատության նախարարության պաշտոնյայի դեմ քրեական գործ է հարուցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ է հարուցվել դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար՝ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչպես է վերջինս Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության և հոգաբարձության խորհրդի նիստից հետո պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորել՝ վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես, փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր «առյուծների փայ դարձնել»։ Գրել էինք նաև, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է. վերջինս ունի առյուծներ, և, հավանաբար, հենց նրա առյուծներով էլ Ա․ Ռշտունին սպառնում է քաղաքացուն։
Մեզ հաջողվեց ճշտել, որ այս դեպքից հետո սույն պաշտոնյան ոչ միայն չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այլև շարունակել է դրսևորել հակաօրինական վարքագիծ, ինչը հենց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառ է դարձել։ Փաստացի ստացվում է, որ ԱՆ որոշ պաշտոնյաներ, որոնք կոչված են հետևելու արդարադատությանը, իրենք են խոչընդոտում դատարանի որոշումների կատարմանը՝ հավանաբար վայելելով ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունը։ Ի դեպ, ԴԱՀԿ ծառայությունը ևս ստեղծված իրավիճակի մեջ մեղքի իր բաժինն ունի. առնվազն աչք է փակում կոլեգա պաշտոնյայի հակաօրինական գործողությունների վրա։
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությունը չեն ցուցաբերում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեպքում, երբ նա Ազգային ժողովում սպառնաց ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները կտրել և մինչ օրս անպատիժ է: Ի դեպ, նա նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը 2017թ.-ին բերման էր ենթարկվել թմրանյութերի գործով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում
- «Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուները. Ով է ավելի քիչ գումար հանգանակել
- «Հրապարակ». Հ1-ի լուրերի տնօրենին նկատողություն է հայտարարվել ծաղկամանի պատմության համար
- Կառավարությունում միջգերատեսչական բախումները գնալով ավելի մեծ ծավալներ են ստանում. «Փաստ»
- Ի՞նչ նախապատմություն է թաքնված թենիսի կորտերի առումով. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան