Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը
«2023 թվականի փետրվարի 22-ին կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով դիտարկվում է Ամուլսարի շահագործման նախապատրաստման շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը՝ ներկայացնելով Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին որոշումը։
Նրա խոսքով, ծրագրի արդյունավետ իրականացման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է իրականացնել առնվազն 250 մլն դրամի ներդրումներ, ինչպես նաև վճարվող բնապահպանական հարկերից ազդակիր համայքներին բնապահպանական ծրագրերի համար մասհանումներից բացի տրամադրել նաև տարեկան 7 մլն դոլարին համարժեք դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն։
Ըստ Իսպիրյանի՝ հուշագրի շրջանակեներում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է նվիրատվության կարգով կառավարությանը տրամադրել ընկերության կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու կամ որևէ պարտավորության։
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը, համաձայն որի՝ ՀՀ-ն կընդունի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կոմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի 12.5 %-ը, այսինքը 12503 հատ ընհանուր հաշվով բաժնետոմս»,-ասաց Անի Իսպիրյանը։
Նա նաև հայտնեց, որ նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազարությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ընկերության կողմից դրամական աջակցություն կստանան երեք ազդակիր համայնք՝ Ջերմուկի, Սիսիանի, Վայքի և հույս հայտնեց, որ հանքի շահագործումը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ոչ միայն համաձայն է, որ Ամուլսարի հանքը շահագործվի, այլև դրան փայատեր է դարձել
- Մհեր Գրիգորյանը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի շինարարության վերսկսման ժամկետները
- Քերոբյանը ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության հետ փոխըմռնման հուշագրիրը
- «Լիդիան Արմենիա»-ն ցանկանում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգել շուրջ 3,5 տարով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան