Երևանի մանկապարտեզները ջեռուցվելու են վարկով
Կառավարությունը հերթական նիստում այսօր կհաստատի ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ, որն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունների» համատեքստում՝ Հայաստանի համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի 5-րդ՝ «Ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան» ուղենիշի ներքո:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը:
Ծրագրի նպատակն է՝ նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը:
Հիշեցնենք, որ մեկ այլ որոշման նախագծով «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսված է Ասիական զարգացման բանկից վերցնել 60 մլն եվրո վարկ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան