Կոնվերս Բանկ. «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը վաղաժամկետ ավարտված է
Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:
Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Գործընկեր «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը նոր հաջողված փորձառություն է Կոնվերս Բանկի համար: Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը վկայում է պարտքային արժեթղթերի մասով ՀՀ ֆինանսական շուկայում նկատվող պահանջարկի, ինչպես նաև Եվրոթերմ/Նոյան ապրանքանիշերի նկատմամբ վստահության մասին:
Բանկը նպատակ ունի այսուհետ ևս իրականացնել տնտեսության իրական հատվածի ընկերությունների պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում՝ հաճախորդների համարստեղծելով տարբեր ոլորտների ընկերությունների արժեթղթերում ներդրումների, իսկ թողարկող ընկերությունների համար՝ ֆինանսների ներգրավման նոր հնարավորություններ: Կոնվերս Բանկը բաց և պատրաստակամ է այս ծառայությունները մատուցել այն ընկերություններին, որոնք ցանկանում են հայտնվել ֆինանսական շուկաներում, օգտվել դրանց հնարավորություններից և դիվերսիֆիկացնել պասիվների կառուցվածքը:
Ընդ որում, թողարկման ողջ գործընթացը՝ փաստաթղթերի հավաքագրմանը աջակցությունից մինչև տեղաբաշխման ավարտ, կկազմակերպվի Կոնվերս Բանկի կողմից՝ այդ թվում թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»:
Հայտարարված ձեռքբերման ցածր շեմի (նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) շնորհիվ դրանք հասանելի են դարձել ավելի քան 150 ներդրողի: Converse Mobile հավելվածի պարզ օգտագործումն էլ ավելի է հեշտացրել ներդրման գործընթացը: Ընդհանուր առմամբ, պարտատոմսերի ավելի քան 70%-ը տեղաբաշխվել է հավելվածի միջոցով:
Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա` երկրորդային շուկայում շրջանառելու համար: Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես կգա Կոնվերս Բանկը:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի պատմությունը հարստացավ ևս մեկ էջով
- Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը
- Կոնվերս Բանկը և ԵՊՀ-ը կնքել են համագործակցության համաձայնագիր
- Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
- Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
- Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր
- Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին. Կոնվերս Բանկի պարզաբանումը
- Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակը՝ ֆինանսավորման լավագույն լուծում
- Կոնվերս Բանկին շնորհվել է «Euro STP Excellence Award 2022» մրցանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան