Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նորացրել է Արարատի պատկերով իր տարբերանշանը
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան թարմացնում է իր տարբերանշանը։ ՀՖՖ-ի նորացված տարբերանշանը պահպանել է հնի հիմնական խորհրդանիշերը՝ Արարատի պատկերը, հայատառ գրությամբ հապավումը (ՀՖՖ), կառույցի անվան լատինատառ շրջանաձև գրությունը։
ՀՖՖ-ից նշում են, որ ժամանակի հրամայականներից է, որ տարբերանշանները ստանում են ավելի նուրբ գծեր, ունենում են ավելի սահուն անցումներ տարրերի միջև, դրանց նրբերանգների ու գույների համադրություն։
«Նորացված տարբերանշանը ստեղծվել է հենց այդ տրամաբանության շրջանակներում։
Այն խորհրդանիշը, որը տարիներ շարունակ ուղեկցել է ՀՖՖ-ին և ազգային ընտրանիներին, այսուհետ ներկայանալու է նոր տեսքով»,- փոխանցնում են ՀՖՖ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան