
Հնդկաստանում նավակի շրջվելու հետևանքով մի խումբ դպրոցականներ են զոհվել
Մասնավոր դպրոցի Առնվազն 14 դպրոցական և երկու ուսուցիչ է զոհվել Հնդկաստանի արևմուտքում նավակի շրջվելու հետևանքով: Այդ մասին հայտնում է Times of India թերթը։
«14 աշակերտ և երկու ուսուցիչ զոհվել են այն բանից հետո, երբ նավը, որում նրանք գտնվում էին, շրջվել է հինգշաբթի օրը՝ Վադոդարա մոտ գտնվող Հարնի լճում պիկնիկի ժամանակ»,- գրում է թերթը:
Ինչպես նշում է լրատվական կայքը, միջադեպի պահին նավում ընդհանուր առմամբ 34 մարդ է եղել։ Պարբերականը, վկայակոչելով Գուջարաթի նախարարին, նշում է, որ ավելի քան 10 երեխա է փրկվել։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Hindustan Times թերթը, վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրը, գրում է, որ նավը ծանրաբեռնված է եղել, իսկ նրանում փրկարարական բաճկոններ չեն եղել։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանն արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական խմբավորմանը հարվածներին.Վարդան Ոսկանյան
- Հնդկաստանում համաշխարհային ռեկորդ է սահմանվել Արեգակին խոնարհվող յոգիների թվով
- Հնդկաստանում երաժշտական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով չորս ուսանող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան