Մենք արտադրող ենք, շուկա գտնող չենք, իշխանությունները պետք է դրանով զբաղվեին․ Բերբերյանը՝ կարտոֆիլի սպառման խնդրի մասին
Մեր պահանջարկից ավելի կարտոֆիլ ունենք, որը միշտ արտահանել ենք, սակայն այսօր արտահանման հետ կապված խնդիրներ կան։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորի հարցին՝ կարտոֆիլի և կաղամբի սպառման վերաբերյալ ծագած խնդիրների մասին, ասաց, որ դեռ վաղ է խոսել կարտոֆիլի սպառման խնդրից, քանի որ ձմեռ է։«Խորը ձմեռ է, կարտոֆիլի սպառման հորիզոնը դեռ առջևում է»,- ասել է նա։
Մինչդեռ գյուղացիները, հատկապես՝ Գեղարքունիքի մարզի, չեն կարողանում իրացնել աշնանը հավաքած բերքը։ Բերբերյանի խոսքով՝ Փաշինյանը գուցե տեղյակ չէ, բայց խնդիրն ածանցված է արտահանման հետ կապված հարցերի հետ։
«Հայաստանից դուրս արտահանումները քիչ են եղել։Մեծ տրանսպորտային ընկերություն ունեինք, որը միշտ զբաղվում էր վաղահաս կարտոֆիլի արտահանմամբ, սակայն այս տարի շատ քիչ քանակությամբ է արտահանվել ՌԴ։ Հիմա էլ,գիտեք, Լարսի վիճակն այնքան ծանր է, որ մարդիկ խուսափում են արտահանել, վախենում են ճանապարհին փչանա։ Նախկինում որևէ խնդիր չենք ունեցել, քանի որ Ռուսաստանում միշտ սպառվել է։ Իհարկե, այսօր մեր իշխանությունները պետք է մտածեին այլընտրանքային շուկաների մասին։ Մենք արտադրող ենք, շուկա գտնող չենք։ Գյուղն այսօր բարձիթողի վիճակում է, անտեսված է գյուղատնտեսությունը»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով․ «Որքան դատարկագլուխ, այդքան ՝ լավ, այդպես երևի հարմար է աշխատելը։ Ռուսը լավ խոսք ունի՝ «Я начальник -ты дурак»»։
Ավելի մանրամասն՝ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան