«Հրապարակ». Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը փորձում է տորպեդահարել գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռևս անցած տարեվերջին Արցախի ԱԺ-ն գաղտնիության ռեժիմում հրավիրված նիստում Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ձևավորելու որոշում էր ընդունել, սակայն այդ մասին պաշտոնապես չէին հայտարարել, քանի որ որոշակի հարցեր պետք է ճշգրտեին, մասնավորապես, թե ինչ լիազորություններ պետք է ունենա հանձնախումբը, ովքեր պետք է ընդգրկվեն հանձնախմբում, ում պետք է հաշվետվություն ներկայացնեն և այլն։
Մեր տեղեկություններով՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, որը մեծամասնություն է կազմում Արցախի խորհրդարանում, փորձում է տորպեդահարել գործընթացը և առարկություններ ներկայացնել որոշ հարցերում՝ խոչընդոտելով հանձնախմբի կազմավորման գործընթացը: Ասենք` դեմ են, որ հանձնախումբն ԱԺ-ի լիազորությունն ունենա, ոմանք էլ առարկություններ են հայտնել որոշ փորձագետների անձի հետ կապված։ Խորհրդարանում կասկածներ ունեն, որ մեծամասնության պատգամավորները ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո են խոչընդոտում հանձնախմբի ձևավորմանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ով չի ցանկանում Արցախի հետ կապված որևէ բանի մասին լսել, անգամ չի ցանկանում, որ «Արցախ» բառն արտաբերվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ նոր մանրամասներ են հայտնի ձնահոսքի հետևանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից
- «Հրապարակ». Ավինյանը Երևանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել
- «Ժողովուրդ». Արդարադատության նախարարության պաշտոնյայի դեմ քրեական գործ է հարուցվել
- «Հրապարակ». Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում
- «Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուները. Ով է ավելի քիչ գումար հանգանակել
- «Հրապարակ». Հ1-ի լուրերի տնօրենին նկատողություն է հայտարարվել ծաղկամանի պատմության համար
- Կառավարությունում միջգերատեսչական բախումները գնալով ավելի մեծ ծավալներ են ստանում. «Փաստ»
- Ի՞նչ նախապատմություն է թաքնված թենիսի կորտերի առումով. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան