Ես, քանի որ կողքը տուն ունեմ, նաև անձնական հետաքրքրություն ունեմ. Նիկոլ Փաշինյան
«Մենք մեքենաների ոչ պարտադիր հոսքերը մտցնում ենք Երևան և հետո մտածում ենք, թե այդ հոսքերն Երևանում ոնց կառավարենք»,-կատավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը կառուցելու համար ԱԶԲ-ից 60 մլն դոլար վարկ վերցնելու նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարերը և մյուս մեքենաները մտցնում են Երևան, քանի որ այլ ճանապարհ չկա։
«Հետո ասում ենք՝ բա այս բեռնատարին ոնց ուղեկցենք, բարեհաջող Երևանից հանենք, որ խցանումներ չլինեն»,-ասաց Փաշինյանը և, նշելով, որ այդ ընթացքում հայտարարում են Երևանի տարբեր հատվածներում տրանսպորտային տարբեր հանգույցներ ձևավորելու մասին, հավելեց. «Բայց երբ ավելի խորանում, վերլուծում ենք՝ տեսնում ենք, որ տրանսպորտային հանգույցները խնդիրիը չեն լուծում, մանավանդ՝ մեծացող հոսքի պայմաններում։
Ինչո՞ւ մենք միլիարդներ ծախսենք և մի քանի տեղ տրանսպորտային հանգույցներ ձևավորենք, որ Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարն էդ հանգույցով սպասարկենք, ավելի ճիշտ է շեշտը դնել շրջանցիկ ճանապարհներ վրա։
Պետք է չվախենալ և այն հանգույցները, որոնք նախկինում ներկայացրել ենք, պետք է մեր սիրելի երևանցիենրին և հայաստանցիներին ներկայացնել, որ ասել ենք, թե այստեղ կկառուցենք հանգույց, բաց տեխնիկատնտեսական վերլուծությունների արդյունքում մենք հրաժարվում ենք այդ նախագծից, որովհետև խնդիրեն այն չէ՝ ասել ենք՝ պտի անենք, մի 10 մլրդ փող դնենք, հետո պարզվի, որ խնդիրը չլուծվեց, սկսենք բացատրել։ Հիմա մենք շեշտը դնում ենք շրջանցիակ ճանապարհների վրա»։
Նա նաև նշեց, որ խոսքը գնում է ոչ միայն Թբիլիսյան խճուղու և Եղվարդի մասին, այլև Աբովյանով Գառնի տանող ճանապարհի մասին։
Նիստին մասնակցող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ զգուշավորությամբ են մոտենում խաչմերուկներում էսկադաներ կառուցելուն, քանի որ դրանք ամբողջությամբ ձևափոխում են հրապարակները և, օրինակ, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկը վերածում է ավտոստրադայի։
«Համաձայն եմ, էդ ավտոստրադաները նաև մոտակա տների գներն են գցում և ես, քանի որ կողքը տուն ունեմ, նաև անձնական հետաքրքրություն ունեմ։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը
- Երևանի մանկապարտեզները ջեռուցվելու են վարկով
- Երևանի ճանապարհները կկառուցվեն վարկով
- «Հրապարակ». Ոչ միայն համաձայն է, որ Ամուլսարի հանքը շահագործվի, այլև դրան փայատեր է դարձել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին