Հուսով ենք՝ Իրանը և Պակիստանը շուտով ճանապարհ կգտնեն լուծելու իրենց տարաձայնությունները․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Իրան-Պակիստան սահմանային լարվածության վերաբերյալ, որում ասվում է․
«Մենք տագնապով ենք հետևում վերջին օրերին Իրան-Պակիստան սահմանային տարածաշրջանում իրավիճակի աճող սրմանը։
Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ի հայտ եկած խնդիրները լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք ինքնիշխան տարածքից դուրս ցանկացած հակաահաբեկչական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ ներգրավված պետությունների իշխանությունների միջև համաձայնությամբ և համակարգմամբ։ Իրավիճակի հետագա սրումը ձեռնտու է նրանց, ովքեր շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ։
Մենք հույս ենք հայտնում, որ Իրանը և Պակիստանը շուտով ճանապարհ կգտնեն լուծելու իրենց տարաձայնությունները ավանդական բարիդրացիության ոգով, այդ թվում՝ կապված միմյանց տարածքներից բխող ահաբեկչական սպառնալիքների կասեցման հետ: Մենք ընդգծում ենք ռուսական կողմի հիմնարար պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում դրա բոլոր ձևերով և դրսևորումներով»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան զսպվածության կոչ է անում Իրանին ու Պակիստանին
- Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցնելիս մտել են Իրանի օդային տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան