Քաղաքական 16:07 18/01/2024 Տարածաշրջան

Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքի մարզով անցնող ճանապարհին. Լավրով

«Կարծում եմ՝ չպետք է ամաչենք եռակողմ հայտարարությունների կարևորությունը գնահատելիս, որոնք Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրվել են 2020-2022 թվականներին։ Շատ տխուր է, որ Հայաստանին ձեռնտու նման գործնական բանը, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, դեռ մնում է թղթի վրա»,-հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եվ, ամենայն հարգանքով, բայց ես պատճառը տեսնում եմ Երևանի դիրքորոշման մեջ։ Չգիտեմ՝ ով ինչ է խորհուրդ տալիս Երևանին։ Մենք տեսանք, թե ինչպես Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, հենց որ հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս ճանապարհների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, նրանք անմիջապես սկսեցին առանց հրավերի ներգրավվել այդ գործընթացների մեջ և խաղացին փչացնողի դեր»,-հայտարարեց Լավրովը։

Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ 2003 թվականին Ռուսաստանը միջնորդական դեր է կատարել և Քիշնևի ու Տիրասպոլի հետ համաձայնեցրել է հուշագրի տեքստը, որը նույնիսկ նախաստորագրվել է։ Ըստ լավրովի, համաձայնագիրը չստորագրվեց Մոլդովայի վրա Եվրամիության ճնշման պատճառով։ «Նաև յոթ տարի առաջ ուկրաինական խնդիրը կարող էր լուծվել, եթե իրագործվեին Մինսկի պայմանավորվածությունները։ Բայց Արևմուտքը այն թույլ չտվեց»,-ասաց Լավրովը։

«Ես բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ կյանքի կոչվեն Ռուսաստանի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև կնքված համաձայնագրերը»,-նշեց Լավրովը և հավելեց. «Օրինակներից մեկը Սյունիքի մարզով անցնող ճանապարհն է։ Հենց Հայաստանն այսօր դժվարություններ ունի եռակողմ հայտարարության մեջ նծված ձևով երթուղու բացման հետ կապված։ Հայաստանն է, որ նոր պահանջներ է առաջադրում՝ կապված երթուղու անվտանգության ապահովման հետ։ Նրանք չեն ցանկանում, որ ռուս սահմանապահները տեղակայվեն այնտեղ, չնայած սա ուղղակիորեն գրված ու ստորագրված է վարչապետ Փաշինյանի կողմից։ Նա չի ցանկանում, որ չեզոք մաքսային և սահմանային հսկողություն լինի։ Միայն իրենք իրենցով։ Եվ այն հակասում է համաձայնեցվածին»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Մոսկվան հրավիրված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։

«Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, ավելին, կողմերը պայմանագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում»,-ասաց Լավրովը։

«Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ Եվրամիությունը կզբաղվի սահմանազատմամբ, թեև, եթե ես ճիշտ եմ ուսումնասիրել աշխարհագրությունը, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը երբևէ չեն եղել որևէ ասոցիացիայի մաս ԵՄ ներկայիս տարածքում, և Եվրամիությունը չի կարող որևէ քարտեզ ունենալ։ Ռուսաստանի Դաշնությունն ունի քարտեզներ, և այն ձեռք է տալիս կողմերին, սակայն ձեռք չի տալիս ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որոնք նույնպես ցանկանում են սահմանազատել օվկիանոսի այն կողմից»,-նշեց ՌԴ ԱԳ նախարարարը՝ հավելելով. «Նրանց մոտ ինչ-որ կերպ հայտնվել են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները։ Եվ դրա համար էլ ասում են՝ «ձեզ ռուսներ պետք չեն, մենք ունենք այս քարտեզը»։ Տարօրինակ կարող  է թվալ Մեծ մարդիկ են, բայց պարզապես խաղում են «ով է ավելի կարևորը» և ով կարող է իրենց համար լրացուցիչ միավորներ հավաքել միջազգային ասպարեզում»։

Լավրովը նաև Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքն անվանել է ՀՀ ղեկավարության ընտրություն։

«Հայաստանն արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիասթափեցրել է իրենց, Ռուսաստանն էլ է հիասթափեցրել, բայց Արևմուտքը չհիասթափեցրեց։ Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է»,-ասաց նա։

Լավրովը նշել է, որ հասարակությունն այս հարցում տարբեր տեսակետներ ունի։
«Մենք այս հարցի վերաբերյալ կարծիքներ ունենք հասարակությունից, դրանք ազատորեն արտահայտվում են, որոշ հայտարարությունների համար ՀՀ կառավարությունը նույնիսկ պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, ինչը, իհարկե, դաշնակիցների հարաբերություններում իրադարձությունների բավականին անսովոր զարգացում է»,-ասել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}