Մոսկվան չի լսել Հարավային Կովկասից ՌԴ-ին հեռացնելու Արևմուտքի պահանջին Երևանի անհամաձայնությունը . Սերգեյ Լավրով
Մոսկվան Երևանից որևէ առարկություն չի լսել Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին արևմտյան հայտարարությունների վերաբերյալ։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։
«Այն, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին, հայտնի է բոլորին։ Մենք Երևանից որևէ առարկություն չենք լսել»,-հայտարարեց Լավրովը՝ հավելելով. «Մենք, ի դեպ, առաջարկեցինք, ավելի ակտիվորեն զարգացնել հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի և նրանց երեք ամենամոտ խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության մեխանիզմը։
Կայացել են մի քանի հանդիպումներ, մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչներ։ Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում այս կոնկրետ ձևաչափը խոստումնալից կլինի, քանի որ այն կախված չէ որևէ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակից և զերծ է հեգեմոնիայի պահպանման աշխարհաքաղաքական խաղից, որը Վաշինգտոնն այժմ զարգացնում է Բրյուսելի իր գործընկերների հետ միասին»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքի մարզով անցնող ճանապարհին. Լավրով
- Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը. Լավրով
- Լավրով. «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան