Հանձնման ենթակա տարածքների կամ այլ բնույթի զիջումների մասով իշխանությունը նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում. Աբրահամյան
«Հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում զիջել հայաստանյան իշխանությունը շատ կարևոր է վերլուծել նրա խոսույթը: Այս համատեքստում հատկանշական է, որ հանձնման ենթակա տարածքների կամ այլ բնույթի զիջումների մասով իշխանությունը նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում և անցնում գրոհի»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ նախօրեին, բանակցություններում տեղի ունեցող վտանգավոր միտումների ֆոնին, իշխանությունը հանկարծ «հիշել» է, որ «միջանցքի» թեման բոլոր ժամանակներում էլ եղել է:
«Այս թեմայի հետ կապված, բանտից բավականին հետաքրքիր անդրադարձ է արել Արմեն Աշոտյանը, ով բացի այն հանգամանքից, որ մանրամասն վերլուծել և հերքել է այդ կատարյալ հիմարությունը, այլ հստակ ցույց է տվել, թե ինչպես է փաշինյանական իշխանության ձախողումը բերել բանակցային օրակարգում «միջանցք» եզրույթի հայտնվելուն:
Որքան զիջումներն ու հնարավոր սահմանային սրացումներն առաջին պլան են գալիս, իշխանությունն այնքան ջղագրգիռ է դառնում` շտապում են նոր կեղծ թիրախներ հնարելու և պատասխանատվությունից փախուստի դիմելու հայտնի մեթոդին»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյան
- Սո՛ւտ է, չկա նման կետ․ Վարդանյանը՝ Փաշինյանին
- Որտե՞ղ է ավարտվելու «տալու» պրոցեսը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու․ Խամոյանը՝ Փաշինյանին
- «Ինչո՞ւ եք այդքան վախեցած... անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան». Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
- Փաշինյանի շուրթերով արձանագրում էր այն մասին, որ Ադրբեջանն Արցախով չի բավարարվել. Սաղաթելյան
- Փաշինյանը նոր առաջարկ արեց Բաքվին
- Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր. Փաշինյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարության
- Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին. Փաշինյան
- «Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնքան կարևոր է Իրանի համար, որքան՝ Հայաստանի․ Կիրակոսյան
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
- Ադրբեջանական կողմը բանավոր ընդունել է Հայաստանի 4 սկզբունքները, ինչը բացառում է միջանցքային տրամաբանությունը. Գրիգորյան