Զոհվածների ընտանիքների վրա լրացուցիչ ճնշում գործադրելը բարոյական չեմ համարում. Տիգրան Աբրահամյան
«Այն որակումները, որոնք ուղիղ բնութագրում են այս իշխանությանը, նույն դավաճանության, հողերի, Արցախի հանձնման հետ կապված, տարբեր գործիչներ տարբեր պարբերականությամբ արտահայտում են»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե իրեն այլևս «դավաճան» և «հողատու» չեն որակում։
Նրա խոսքով, այն քաղաքականությունը, որն այս իշխանությունն վարում է 5-6 տարիների ընթացքում, նաև հասարարկության համար են հստակ դարձրել, որ դրանք միայն բնութագրիչներ չեն։
Ըստ Աբրահամյանի այդ որակումները ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների, այլև միջին վիճակագրական քաղաքացու համար դարձել է սովորական և ընկալելի։
«Ողբերգությունների այն շղթան, որը բերել է այդպիսի որակումների, այսօր ցավալիորեն շարունակվում է»,-նկատեց Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերին և դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը մինչև նախաքննություն արդեն զոհերի դեպքերով մեղադրում է զինծառայողների ընտանիքներին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ բանակի վերաբերյալ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն փակ դռների հետևում։
Պատգամավորը հայտնեց, որ գնահատականներ տալու համար պետք է նախ ավարտվեն քրեական գործերը, որոնք ի հայտ են բերում դեպքի հանգամանքները, նաև ծառայողական քննությունների ավարտին պետ է սպասել։
«Քանի դեռ այդ գործընթացներն ավարտված չեն՝ ցանկացած գործչի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններն անընդունելի եմ համարում, հատկապես, որ այդ ընտանիքները, անկախ պատճառներից և իրավիճակից մեծ ողբերգություն են ապրում և այդ պայմաններում նրանց վրա լրացուցիչ ճնշում գործադրելը բարոյական չեմ համարում»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ձնահյուսի տակ մնացած Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր
- Նման դեպքեր եղել են և այսօր էլ կան. ՊՆ փոխնախարարը՝ բանակում սպաների մահվան դեպքեր մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան