ՔՊ-ականներ. Խաղամոլությունը լուրջ խնդիր է ԶՈւ-ում, որը երբմեն բերում է ողբերգական հետևանքների
«Խաղամոլությունը լուրջ խնդիր է ոչ միայն հանրության, այլև Զինված ուժերի համար, որը երբեմն բերում է ողբերգական հետևանքների»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նրա խոսքով, իշխող ուժն առայժմ չունի խնդրի վերաբերյալ լուծումներ, հակառակ դեպքում հանդես կգային օրենսդրական նախաձեռնությամբ։
«Պետք է գտնել այնպիսի լուծումներ, ներդնել վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ չհանենք։ Պետք է խնդիրը համակողմանի ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ օպտիմալ լուծում կարող ենք գտնել»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ուղղությամբ քննարկումներ են սկսվել։
Ճեպազրույցի մյուս բանախոս՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայաստանում խաղամոլությունը հասարակության համար դարձել է չարիք։
«Շատ շատերն իրենց ընտանեկան, անձնական, աշխատանքային երջանկությունը կորցնում են՝ ընկնելով խաղամոլության ճիրանները։ Եթե Հայատանի տնտեսության մեջ բուքմեյքերական ընկերությունների չափաբաժինը նայենք, կտեսնենք, թե ինչ խնդրի հետ գործ ունենք»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր քաղաքական ուժի համար այդ երևույթի դեմ պայքարն առաջնահերթություն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան