
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները կայանալու են «Դինամո» մարզահամալիրում
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները կայանալու են «Դինամո» մարզահամալիրում` հունվարի 20-ից 25-ը: Այս մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Հունվարի 19-ին ժամը 13։00-ից 15։00-ն, կկայանա մասնակիցների հայտերի ընդունումը։
Հունվարի 19-ին ժամը 17։00-ին տեղի կունենա վիճակահանությունը։
Առաջնությունը կմեկնարկի հունվարի 20-ին։
13։00-ից ռինգում կլինեն մեծահասակները։
16։00-ից կմեկնարկի երիտասարդների մրցաշարը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան