Երևանի ճանապարհները կկառուցվեն վարկով
Այսօր կառավարությունը հերթական նիստում չզեկուցվող հարցերի թվում կհաստատի Ասիական զարգացման բանկից Երևանի համար 60 մլն եվրոյի հերթական վարկ վերցնելու մասին օրենքի նախագիծը։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2023թ. նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիր։ Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի չափով վարկ, ընդ որում՝ նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով՝ Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Ակնկալվում է, որ Համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։
Ըստ Համաձայանգրի Վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028թ. մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Վարկառուի և ԱԶԲ-ի միջև:
Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:
Նախատեսված աշխատանքները ներառում է.
• Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս,
• Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ,
• Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց:
Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է (իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6,6 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3x3), որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:
Հաշվի առնելով Երևան քաղաքում նոր ենթակառուցվածքների կառուցման և տրանսպորտային հոսքերի կարգավորման ահնրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար են համարում Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ավինյանը Երևանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել
- «2022 թ.-ին ՀՀ-ն 200 միլիարդ դրամի վարկերի պարտքերն է փակել, այնքան, ինչքան կրթության վրա արված բոլոր ծախսերը միասին»
- Աշոտյան. Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան