Կառավարությունում միջգերատեսչական բախումները գնալով ավելի մեծ ծավալներ են ստանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում միջգերատեսչական բախումները գնալով ավելի մեծ ծավալներ են ստանում: Խոսքը ժողովրդական երկրներին բնորոշ բանավեճերի կամ կարծիքների բախման մասին չէ, այլ սուր հակասությունների, որոնք հաճախ անձնային բնույթ են կրում՝ վերածվելով շահերի լուրջ բախման: Իսկ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում «արշալույսները» բացարձակ խաղաղ չեն նաև կառավարության գլխավոր մասնաշենքում:
Թե՛ որոշ այլ գերատեսչություններ, թե՛ նաև վարչապետի աշխատակազմն ամեն ինչ անում են, որ «բլոկեն» ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործողությունները։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Հովհաննիսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է, և չի բացառվում, որ գործը հասնի նրան զբաղեցրած պաշտոնից ազատելուն։
Թերթի տեղեկություններով, այս գործում առանցքային դերակատարը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է, որն այդ պաշտոնի համար արդեն «հարմար» թեկնածու ունի։ Կառավարությունում խոսում են, որ Փաշինյանի հրամանները հլու հնազանդ կատարող «սաստավին» դուր չի գալիս այն հանգամանքը, որ Հովհաննիսյանն այս կառավարության քիչ թե շատ ադեկվատ հազվագյուտ ներկայացուցիչներից է, որքան էլ գործող իշխանության դեպքում դա տարօրինակ չհնչի, և ոլորտում բավական փորձ ունի:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ ընդդեմ Հովհաննիսյանի «լոբբինգ» անողներին, կարծես, հաջողվել է հասնել նպատակին, և առաջիկայում նա, ամենայն, հավանականությամբ, հրաժեշտ կտա ֆինանսների նախարարի պաշտոնին։ Ասում են՝ այս հարցում «ստուգողական կրակոցի» նշանակություն է ունեցել տարեվերջին Հովհաննիսյանի կողմից նախաձեռնված մի միջոցառում, որտեղ նա հանդիպել էր նախկին ֆինանսների նախարարների հետ և ՀՀ ֆինանսական ոլորտի խնդիրների մասին քննարկում անցկացրել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում