Դատարանում Ալեն Սիմոնյանը հաղթանակ է տարել Վոլոդյա Հովհաննիսյանի նկատմամբ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի:
Այս մասին ահյտնում է Սիմոնյանի խոսնակն ու հիշեցնում, որ հայցը ներկայացվել էր «Ալեն Սիմոնյանի եղբայրը 100 մլն. դոլարի ասֆալտի փող է ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան» վերնագրով տեսանյութի առնչությամբ, որը հեռարձակվել է 28.11.2022թ.-ին Հայելի ակումբի յութուբյան ալիքով, ինչպես նաև տեղադրվել hayeli.am կայքում և ֆեյսբուքյան էջում:
Դատարանը վճռել է Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանին պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում