Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչների ոչխարները
Այսօր առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս բնակավայրին պատկանող ոչխարները։ Panorama.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարները եղել են արոտավայրում։
«Այս պահին չեմ կարող կոնկրետ թիվ ասել, պետք է հաշվենք, երեկոյան կիմանանք»,- նշեց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է եղել դեպքը, հնչե՞լ են կրակոցներ. «Ոչ»։
«Չեմ կարող ասել, թե ինպես է եղել դեպքը»,- ասաց Ղուլունցը։
Նա նշեց, որ տեղում ԱԱԾ, պաշտպանության նախարարության աշխատակիցներն են, զբաղվում են այս հարցով։
Ղուլունցն ասաց, որ մեկ տարի է երևի նման դեպք չի գրանցվել։
Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ ՊՆ խոսնակը հեռախոսազանգերին չի արձագանքում։
Նշենք, որ օգտատեր Արթուր Գրիգորյանն ահազանգել էր.
«Մոտ կես ժամ առաջ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ազերի բաշիբոզուկները գողացել են Արավուս գյուղին պատկնող մոտ 200 ոչխար: Հրաման է եղել չկրակել բաշիբոզուկների ուղղությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան