Պետական մարմինների կողմից օրենքով չվերապահված գործառույթներ իրականացնելը մտահոգիչ է․ Հայտարարություն
«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՔԻՀԿ) շարունակում է ուսումնասիրել Հայաստանում քաղաքական իրավունքների նկատմամբ միջամտությունները։
Արդար դատաքննության իրավունքը քաղաքական իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, որի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է համապատասխանի օրինականության և համաչափության սկզբունքներին։
2024 թ․ հունվարի 17-ին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշման հիմնավորվածությունը։
Ինչպես նշված է դատական իշխանության պաշտոնական կայքում՝ Դեպարտամենտն ապահովում է անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը:
Ոչ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ոչ Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ ուրվագծված չեն այնպիսի լիազորություններ, որոնց ուժով դեպարտամենտը կարող է մեկնաբանել ընթացիկ առանձին դատական գործերով կայացված դատական ակտերը կամ դատավորի գործունեությունը։ Դատական ակտերի իրավաչափությունը պաշտոնատար անձանց կողմից կարող է գնահատվել միայն դրանց բողոքարկման գործընթացով, իսկ գործի քննության ընթացքում դատավորի վարքագիծը՝ միայն կարգապահական վարույթների արդյունքում։
Հակառակ մոտեցումը` ընթացիկ դատական գործով դատական ակտի իրավաչափությունը հիմնավորվելու կամ քննադատելու փորձը, միջամտություն է արդարադատության իրականացմանը։
Պետական մարմինների կողմից օրենքով չվերապահված գործառույթներ իրականացնելը մտահոգիչ է և կրում է իշխանության չարաշահման ռիսկեր։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՔԻՀԿ-ը այուհետ մշտադիտարկելու է Բարձրագույն դատական խորհրդի և դրա աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի հրապարակային գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել աննախադեպ ու զավեշտալի դրսևորում
- «Փաստ». ԲԴԽ-ն իր տարածած պարզաբանմամբ հրաշալի կերպով ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը հենց քաղաքական բանտարկյալ է
- «Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները