Երկրում էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ «միասնական պատուհանի» կառուցակարգը, ամենաանմխիթար վճակում են. Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Պարադոքսն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հատկապես՝ մտավոր ներուժի գծով տարածաշրջանում առաջատար համարվող մեր Երկրում էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ «միասնական պատուհանի» կառուցակարգը, ամենաանմխիթար վճակում են, ինչի վառ ապացույցը թեկուզ հանրային ծառայությունների վատթար որակն է՝ արդեն սովորական դարձած աճող հերթերով:
Էլեկտրոնային կառավարման գծով տարածաշրջանում մենք սկսել ենք բոլորից շուտ, մինչդեռ՝ այդպես էլ տեղ չենք հասնում և սահմանափակվել ենք սոսկ էլեկտրոնային մասնակի հաղորդակցությամբ և ժամանակ ու միջոցներ խլող անհարկի հաշվետվություններով:
Հայաստանում միանշանակ կա անչափ մեծ ներուժ, հայ մասնագետները, այս կամ այն կերպ իրենց գիտելիքներին համապատասխան աշխատանք գտնում են, բայց այդ աշխատանքի արդյունքներից առավելապես օգտվում են օտար երկրները»:
Հարակից հրապարակումներ`
- Հանրաքվեով չի հաջողվելու փոխել Սահմանադրության հիշյալ հիմնադրույթները․ Գևորգ Դանիելյան
- Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը. Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին