Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի
Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել են, որ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում կառուցվող նորակառույց շենքում շինարարական աշխատանքեր կատարելիս տղամարդը բարձրությունից, ըստ նախնական տեղեկությունների նախավերջին կամ վերջին հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։Տեղում պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի 69-ամյա Սարգիս Թ․-ն է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հարակից հրապարակումներ`
- Առեղծվածային դեպք Սյունիքում. 7 ամսական երեխային օրորոցում մահացած են գտել
- Մահացել է ծերացման դեմ պայքարող գիտնականը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան