«Հրապարակ». Զարեհ Սինանյանը տեղյակ չէ՝ «առանձին հայ ժողովրդի պատմություն կա՞, թե՞ չկա»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի այն մտքի մասին, որ հայոց պատմությունը պետք է վերանվանել Հայաստանի պատմություն, չէ՞ որ հայոց պատմությունը նաև սփյուռքի պատմությունն է։ «Դա մասնագիտական հարց է, պետք է կրթության նախարարին տաք, ես ծանոթ չեմ այդ թեմային: Առանձին հայ ժողովրդի պատմություն կա՞, թե՞ չկա` ես չգիտեմ, սխալ մարդու եք հարցնում»։
Իսկ սփյուռքում հայոց պատմությունն ի՞նչ դասագրքերով են դասավանդում։ «Տարբեր դպրոցներում՝ տարբեր. մի մասը՝ Հայաստանում պատրաստված, մի մասը տեղում իրենք են պատրաստում»։
Ասաց նաև, որ պատմության նոր դասագրքերի վերաբերյալ սփյուռքից որևէ բողոք չի լսել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։