Վրաստանի խորհրդարանի նախագահը պահանջներ է ներկայացրել Զելենսկուն և Սանդուին
Թբիլիսին սպասում է Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Մայա Սանդուի ներողությանը՝ Միխեիլ Սաակաշվիլիին բանտում խոշտանգումների մասին ստելու համար։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ վրացական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Եվրոպական հանձնաժողովի եզրակացությունից մենք իմացանք, որ նախագահ Զելենսկին, նախագահ Սանդուն և Եվրախորհրդարանի անդամները ստել են, երբ Վրաստանին մեղադրել են Սաակաշվիլուն խոշտանգելու մեջ: Այսօր մենք իմացանք, որ շատ արևմտյան քաղաքական գործիչներ խայտառակվել են Վրաստանի և վրաց ժողովրդի առաջ: Մենք ակնկալում ենք, որ այդ մարդիկ ներողություն կխնդրեն»,- ասաց նա։
Նախօրեին Խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեն զեկույց էր հրապարակել, որում խոստովանել էր, որ կլինիկայում դատապարտված նախկին նախագահի կալանավորման մեջ խախտումներ չեն հայտնաբերել։ Բուժհաստատության տնօրեն Զուրաբ Չխաիձեն իր հերթին Սաակաշվիլիի վիճակը կայուն է գնահատել։
Հարակից հրապարակումներ`
- 2023-ին Վրաստանում Հայաստանից ավելի շատ ռուսական բիզնես է գրանցվել
- Բաքվում պայթյունի հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել
- Հայաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է