Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն, որ ներկայանա դատարան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ փաստաբանները միջնորդել են, որպեսզի նրան թույլ տան բուժման նպատակով երկրից դուրս գալ։
Նախքան նիստի մեկնարկը, Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ շտապօգնության մեքենայով է տեղափոխվելու համապաստախան բժիշկների ուղեկցությամբ։
«Նա պետք է անվասայլաով տեղափոխվի, ինչը սուր ցավեր են առաջացնում։ Նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի կարողանա դատական նիստին գոնե որոշակի առումով ներկայանա ու մասնակցություն ունենա: Բայց նոր ինձ տեղեկացրեցին, որ ներերակային ներարկում պետք է կատարվի, սակայն խնդիրներ են առաջացել երակների հետ կապված։ Հիմա մի քիչ ձգձգվում է, բայց կարծում եմ՝ կես ժամվա ընթացքում կներկայանա դատական նիստին»,- ասաց փաստաբանը։
Հարցին, թե ինչո՞ւ Խաչատրյանը չի տեղափոխվում Գերմանիա, նա ասաց, որ խնդիրը պետական մարմինների թույլ չտալն է.«Ամեն անգամ, երբ մենք ասում ենք՝ թույլ տվեք, որ գնա վիրահատության, քանի որ եթե չի վիրահատվում, կոնքի օրգանների խնդիրներ են առաջանում, վերջույթներն են թուլանում։ 2019-20 թվականից թույլ չեն տալիս այդ վիրահատությունը, հիմա անվասայլակով է տեղաշարժվում։
Խնդիրը կա, բոլորը դրա մասին գիտեն, բազմիցս ստուգել են պետական հանձնաժողովներով, բոլորը հաստատել են, որ վիրահատության կարիք կա և դա պետք է արվի արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չէ»։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ տեղի է ունենում դատարանի ու մեղադրողի կողմից, օրենքի հետ կապ չունի. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց
- Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում. Գագիկ Խաչատրյանը՝ դատարանում
- Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան