Հիմա նիկոլենք չեն կարող ասել՝ Լավրովը սուտ է ասել, նրա ջեբը պլան են գցել. Նաիրա Զոհրաբյան
«Այն, որ Նիկոլն ասում է, թե Արցախը դեռ 16-րդ դարում, քարե դարում, բրոնզե դարում հանձնված էր Ադրբեջանին՝ Լավրովն էլ ասում է, թե պատերազմից հետո երեք կողմերի միջև կար ըմբռնում, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցը պետք է շարունակել քննարկել, բայց ԼՂ-ի հարցը Պրահայում փակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի կազմում»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Բանախոսը նաև հիշատակեց Լավրովի այն խոսքը, թե Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն իրենց համար շոկային է եղել։
«Հիմա նիկոլենք չեն կարող ասել՝ Լավրովը սուտ է ասել, նրա ջեբը պլան են գցել, Սերժն ու Ռոբերտը կաշառել են։
Տղա ենք, ոչ թե ԱԺ-ում այս իմպոտենտ ընդդիմությանը չափալախի, սրանց ով էլ ասես կարա չափալախի, վեր կացեք ԱԺ-ում կամ կառավարության նիստում հայտարարեն, թե Լավրովը ստախոս է։ Նիկոլ ես ակնկալում եմ, որ դու պաշտոնապես սատկացնես լավրովին, եթե գտնում ես, որ Լավրովը ստախոս է, ասելով որ պատերազմից հետո ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո կողմերի մեջ կար ընկալում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի բանակցությունների միջոցով»,-հայտարարեց Զոհրաբյանը։
Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի ՌԴ-ի պաշտոնյան չի հասկանում, թե Փաշինյանն ինչ միջանցքի մասին է խոսում, երբ եռակողմ պայմանավորվածությունների մեջ նման բան չկա՝ Նաիրա զոհրաբյանը ենթադրեց, որ ՌԴ ԱԳ նախարարը հասկացել է որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա, որն ռուսական կոնտենտից դուրս է։
«Երբ որ Լավրովն ասում է չկա միջանցքի մասին խոսք՝ նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը նախապատրաստում է միջանցքն Ադրբեջանին տալու համար։
Հիմա վայնասուն է բարձրացել, թե լավրովի ասուլիսը հակահայկական է, ոչ՝ այն Հայաստանի իշխանությունների դեմ է։ ՌԴ ԱԳ Նախարարի ասածի հստակ ենթատեքստն սա էր. «Ձեր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը չի սպասարկում մեր երկրի շահերը, հիմա եթե այս ամենը մեզ հարմար է՝ Լավրովոին էլ է հարմար, Պուտինին էլ է հարմար, Մակրոնին էլ է հարմար, Շառլ Միշելին էլ է հարմար»,- ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի դեմ հարուցված շինծու գործին՝ բանախոսն ասաց, որ միջազգային իրավապաշտպան կառույցներն կալանավորումն համարում են քաղաքական և հրատապ համարեց Աշոտյանի ազատ արձակումը, քանի որ նա ունի սրտի և ողնաշարի առողջական խնդիրներ։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան չի լսել Հարավային Կովկասից ՌԴ-ին հեռացնելու Արևմուտքի պահանջին Երևանի անհամաձայնությունը . Սերգեյ Լավրով
- Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքի մարզով անցնող ճանապարհին. Լավրով
- Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը. Լավրով
- Լավրով. «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում
- Ցույց տվեք, որ Դուք կարող եք չկզել. Նաիրա Զոհրաբյանը՝ Աշոտյանի գործով նիստը նախագահողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է