Ռոնալդուն ֆուտբոլի ամենաատելի մարդկանց թոփ 10-ում է
Հեղինակավոր FourFourTwo հրատարակությունը ներկայացրել է համաշխարհային ֆուտբոլի ամենաատելի մարդկանց ցուցակը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Ջոի Բարտոնը։ Հոդվածում նշվում է, որ նա բազմաթիվ բռնության գործողություններ է կատարել՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը, ում գլխավորությամբ կազմակերպությունում տեղի է ունեցել ամենամեծ կոռուպցիոն սկանդալը։
Լավագույն եռյակը եզրափակել է Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Հարալդ Շումախերը։
Այս ցուցակում է հայտնվել Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան Ալ-Նասր ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Հարձակվողը զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Նշվում է, որ նա դաշտում խաղի ընթացքում բավականին մեծամիտ է իրեն պահել, բացի այդ տարբեր վեճերում է ներգրավված եղել։
Ութերորդ տեղում է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով ներկայումս հանդես է գալիս արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ ամերիկյան «Ինտեր Մայամիում»։
Լավագույն տասնյակը եզրափակել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրնիյոն, ով իտալական «Ռոմա»-յից հեռացվել է հունվարի 16-ին։ Մոուրինյոն հռոմեական թիմում է 2021 թվականի մայիսից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին