Տիգրան Գրիգորյան. Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոփոխի իր պետականության հիմքում դրված նորմատիվ իրավական բազան
«Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ նոր սահմանդրություն ունենալու անհրաժեշտության մասին հայտարարությանը, գրում է.
«Հունվարի 18-ին Արդարադատության նախարարության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների։ Նա նշել է, որ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում՝ ընդգծելով, որ խոսքը կառավարման մոդելի փոփոխության մասին չէ։
Այս մասին դեռևս մեկ ամիս առաջ էի գրել։ Երբ Ալիևը դեկտեմբերի 6-ին հայտարարեց՝ Բաքուն Երևանից երաշխիքներ է ակնկալում, որ հայկական ռևանշիզմը ապագայում գլուխ չի բարձրացնելու, հենց սա նկատի ուներ։ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոփոխի իր պետականության հիմքում դրված նորմատիվ իրավական բազան։
Հատված դեկտեմբերի 20-ի սյունակիցս․
«Թե ինչ երաշխիքների մասին է խոսում Ալիևը, կարելի է կռահել, օրինակ, ադրբեջանցի իշխանամետ հայտնի փորձագետ, «Թոփչուբաշով կենտրոնի» ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովի վերջին հոդվածից։ Հուսեյնովը (նա ադրբեջանական այն փորձագետներից է, որոնց գործառույթների մեջ է մտնում ընկալելի լեզվով արտաքին լսարանին ներկայացնել Բաքվի մոտեցումներն ու դիրքորոշումները) IPG Journal գերմանական ամսագրում լույս տեսած իր հոդվածում նշում է․ «Իրավիճակը նաև բարդանում է նրանով, որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս ներառում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ նորմատիվ իրավական փաստաթղթերը, ինչպիսին է 1990 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը, հղում են անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1989 թվականի համատեղ որոշմանը։ Այս իրավական ֆոնը անհանգստություն է առաջացնում Ադրբեջանում, որտեղ կանխատեսվում են այնպիսի սցենարներ, որոնց դեպքում Հայաստանի սահմանադրական դատարանը կարող է մերժել խաղաղության պայմանագիրը կամ հետագայում իշխանափոխությունը կարող է վերհանել տարածքային պահանջները»։
Նմանատիպ մտահոգություններ արտահայտում են նաև Ադրբեջանի փորձագիտական ու քաղաքական դաշտերի այլ ներկայացուցիչներ։ Կա մեծ հավանականություն, որ Ալիևի նշած երաշխիքներից մեկը Երևանի կողմից հենց այդ նորմատիվ իրավական ֆոնից ձերբազատվելն է»։
Հարակից հրապարակումներ`
- Որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի. Արմեն Աշոտյան
- Ադրբեջանի ԱԳՆ. Պետք է վերջ տալ Հայաստանում ռևանշիզմին ուղղակի կամ անուղղակիորեն աջակցելու և զինելու փորձերին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները