Կիրկորովին «հեռացրել են» «Ոսկե գրամոֆոնի» պաստառից
Փոփ երգիչ և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովին նկարը հեռացրել են «Ոսկե գրամոֆոն» մրցանակի պաստառից։ Մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել փետրվարի 25-ին։ Այս մասին հայտնում է «Фонтанка»-ն։
kulturomania.ru-ն գրում է, որ դեկտեմբերի 27-ին ներկայացված պաստառի նախնական տարբերակում ներառված են եղել Նիկոլայ Բասկովը, Իրինա Դուբցովան, Սերգեյ Լազարևը, Մարի Կրիմեբրերին և Ֆիլիպ Կիրկորովը։ Նոր պաստառում Կիրկորովն «անհետացել է»։
Չեղարկման պատճառը Նաստյա Իվլեևայի «Almost naked» երեկույթն է, որին մասնակցել է Կիրկորովը, Լոլիտան, Բիլանը և այլ արտիստներ։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ: Դրանից հետո ռուս ակտիվիստները պահանջում են չեղարկել շոուի մասնակից արտիստների ելույթները։
Այս պահին Կիրկորովը փորձում է վերականգնել իր հեղինակությունը։ Մասնավորապես, երգուչը մեծ նվիրատվություն է արել բարեգործական հիմնադրամին, որն օգնում է աուտիզմով հիվանդ երեխաներին։
Հարակից հրապարակումներ`
- Գլյուկոզան լքել է Ռուսաստանը «մերկ երեկույթի» սկանդալից հետո
- Մերկ երեկույթից հետո դատարանը կալանավորել է ռեփեր Vacío-ին
- Մերկ երեկույթի կազմակերպիչ Իվլեևան արձագանքել է Ռուսաստանից «փախուստի» մասին լուրերին
- Կիրկորովն ու Լոլիտան դուրս են մնացել Winter Show-ի արտիստների ցուցակից
- Կիրկորովին չեն զրկի ժողովրդական արտիստի կոչումից
- Ֆորս-մաժոր. Հայտնի մերկ երեկույթից հետո ակումբը հետաձգել է ամանորյա ծրագիրը
- Մերկ խնջույքից հետո խայտառակված Կիրկորովին ֆիլմում կփոխարինի «Слово пацана»-ի աստղը
- Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում, հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ
- Մոսկվայում «Մերկ երեկույթի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, արձագանքները նոր թափ են հավաքում