Մեղրի գետի ափին ուռենիներ էին ապօրինի հատել
ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 18-ին շրջայց կատարելիս Երևան-Մեղրիի մաքսակետ ճանապարհի 377-րդ կմ-ին նկատել են երկու տղամարդու, որոնք Մեղրի գետի ափին բենզասղոցով փայտ էին կտրում: Ոստիկանները պարզել են, որ նրանք հունվարի 14-ին ապօրինի հատել էին 7 ուռենի:
Ոստիկանության հաղորդմամբ, տղամարդիկ ներկայացվել են Մեղրիի բաժին, որտեղ ներկայացրել են դիմում-մեղայական:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները